Բոլդուինի մասնակցությամբ նկարահանումների ռեժիսորի ասիստենտը նախկինում հեռացվել է զենքի հետ կապված սխալների պատճառով

22:17   26 հոկտեմբերի, 2021

Ռեժիսորի օգնական Դեւիդ Հոլմսը, որն Ալեք Բոլդուինին է փոխանցել մարտական փամփուշտներով լիցքավորված ատրճանակը, նախկինում արդեն հայտնվել է նման իրավիճակում։ Այս մասին հայտնում է CNN-ը։

Թիմի երեք անդամներ, որոնք երկու տարի առաջ Հոլսի հետ աշխատել են «Ազատության ուղի» ֆիլմի վրա, պատմել են, որ նկարահանման հրապարակում հանկարծակի կրակ է արձակվել: Կրակոցի ձայնի պատճառով օպերատորը ներքին ականջի վնասվածք է ստացել։ Գործընկերները հայտարարել են, որ ասիստենտը նրանց սարսափելի դրության մեջ է դրել, եւ հավելել են, որ նրա կարիերան վաղուց պետք է ավարտվեր:

Rocket Soul Studios ընկերության նախագծի արտադրությամբ զբաղվող ընկերությունում նշել են, որ միջադեպից հետո Հոլսին հեռացրել են աշխատանքից, իսկ հետո ազատել: Այնտեղ ընդգծել են, որ նկարահանումները չեն վերսկսվել, քանի դեռ հեռացված աշխատողը չի լքել հրապարակը: Ընկերությունում նաեւ հայտարարել են, որ Հոլսը շատ է ափսոսում կատարվածի համար:



© NEWS.am STYLE