«Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը

23:21   26 հոկտեմբերի, 2021

Բրիտանական թագավորական ընտանիքի մասին «Թագը» սերիալի նոր եթերաշրջանում կցուցադրեն արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը, հաղորդում է The Sun պարբերականը:

Զրույցը պատմության մեջ է մտել այն բանի շնորհիվ, որ Դիանան, որն այն ժամանակ արդեն չէր ապրում ամուսնու հետ, լրագրող Մարտին Բաշիրին պատմել է արտամուսնական կապերի, պալատական ինտրիգների, ինչպես նաեւ իր հոգեկան եւ ֆիզիկական առողջության հետ կապված խնդիրների եւ նախկին ամուսնու՝ արքայազն Չարլզի «անպիտան լինելու» մասին:

Հրատարակության աղբյուրները պատմել են, որ սերիալի ստեղծողները միլիոններ են ծախսել հայտնի հարցազրույցից միայն մեկ դրվագ նկարահանելու համար:



© NEWS.am STYLE