«Legendary Pictures» կինոընկերությունը հայտարարել է է «Դյունա» ֆիլմի շարունակության ստեղծման մասին

10:33   27 հոկտեմբերի, 2021

Հայտարարվել է «Դյունա» ֆիլմի շարունակության արտադրության մեկնարկի մասին։ Այս մասին «Legendary Pictures» կինոընկերությունը գրել է Twitter-ի էջում։

«Սա միայն սկիզբն է։ Շնորհակալություն նրանց, ովքեր արդեն դիտել են «Դյունան» եւ նրանց, ովքեր մոտակա օրերին եւ շաբաթներին պատրաստվում են դիտել։ Մենք ուրախ ենք շարունակել ճանապարհը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Դրան լուսանկար է կցված, որի վրա առկա է «Դյունա․ մաս երկրորդ» գրությունը։

Սիքվելի նկարահանումների փաստը հաստատել է նաեւ ժապավենի ռեժիսոր Դենի Վիլնեւը։ Deadline-ի հաղորդմամբ՝ «Դյունա» ֆիլմի երկրորդ մասի պրեմիերան կինոթատրոններում նախատեսված է 2023թ․-ի հոկտեմբերի 20-ին։



© NEWS.am STYLE