Աշնանային. Աստղիկ Սաֆարյանը՝ վառ կերպարում

20:48   27 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երգչուհին կարմիր բլուզ է կրում, որը համադրել է սեւ վերնազգեստի հետ։ Աստղիկն արձակել է մազերն ու վառ շպար ընտրել՝ նախապատվություն տալով կարմիր շրթներկին։ Կերպարն ամբողջացրել է լայնեզր գլխարկը։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում՝ Կասկադում։ Աստղիկը սեւ զգեստ էր կրում, որը համադրել էր բաց գույնի բաճկոնի հետ։ Աստղիկն արձակել էր մազերը, բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին ոճային աքսեսուարները՝ պայուսակ, արեւային ակնոց։



© NEWS.am STYLE