Ոճային․ Մարիամ Ալեքսանյանի նոր ֆոտոշարքը

12:43   27 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանը նոր ֆոտոշարք ունի, որից մի քանի լուսանկար է հրապարակել իր միկրոբլոգում։

Մարիամը նկարահանման համար սեւ հագուստ է ընտրել, որը համադրել է նույն գույնի երկարաճիտների հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Հրապարակումը մեկնաբանված չէ։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին կաշվե տաբատ էր կրում, որը համադրել էր սեւ բլուզի հետ։ Մարիամը սպորտային կոշիկ էր ընտրել ու արձակել մազերը։ Կերպարն ամբողջացրել էր արտահայտիչ շպարը։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր էին գրել Մարիամին։



© NEWS.am STYLE