«Չստացված նկար` ստացված իրականության մասին». Իննա Խոջամիրյան (ֆոտո)

11:39   27 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Իննա Խոջամիրյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Իննան այն համադրել է կապույտ բարձրակրունկների հետ։ Դերասանուհին արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ «Չստացված նկար` ստացված իրականության մասին։ Ժպտա, անցիր առաջ»,- մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ դերասանուհին լուսանկար էր հրապարակել ծնողների հետ՝ հայտնելով, որ զբաղվածության պատճառով հայրն առաջին անգամ է ներկա գտնվել իր մասնակցությամբ «Երկնագույն շան աչքերը» ներկայացմանը։ ««Երկնագույն շան աչքերը» մենք խաղացինք երևի թե 38-րդ անգամ...Բայց հայրիկս աշխատանքի ու հանգամանքների բերումով այսօր առաջին անգամ ներկա գտնվեց... Համոզված եմ՝ պատկերացնում եք՝ ինչ հույզեր եմ ունեցել...Ես էլ, ծնողներս էլ, ովքեր աշխարհի ամենագեղեցիկ ու անգին ծաղիկներն էին բերել ինձ... Ու ծափահարում էին...Եվ հույս ունեմ` հպարտ: Իմ բոլոր ձեռքբերումները նրանց սիրո, մամայիս ու պապայիս` իմ հանդեպ ունեցած անսահման հավատի ու համբերության շնորհն են... Եվ առհասարակ շնորհակալ եմ...շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իրենց ներկայությամբ ու հույզերով գունավորեցին օրս... Ես ձեզնով լցվում եմ, սիրում եմ Ձեզ, ոգևորվում ու պարտավորվում եմ էլ ավելի առաջ գնալ»,- գրել էր դերասանուհին։

 



© NEWS.am STYLE