Անջելինա Ջոլին առաջին անգամ մեկնաբանել է The Weeknd-ի հետ սիրավեպի մասին լուրերը

14:12   27 հոկտեմբերի, 2021

Ամիսներ առաջ լրատվամիջոցներում լուրեր հայտնվեցին Անջելինա Ջոլիի եւ The Weeknd-ի (իսկական անունը՝ Աբել Թեսֆայե) սիրավեպի մասին: Նրանք մի քանի անգամ հանդիպել են ոչ պաշտոնական միջավայրում, եւ այդ հանդիպումների բնույթը հայտնի չէ մինչ այժմ։

Այժմ Ջոլին շրջագայում է «Հավերժները» ֆիլմի կազմի հետ։ Սակայն լրագրողներին ավելի շատ հետաքրքրում են ոչ թե ժապավենի նկարահանումների մանրամասները, այլ դերասանուհու անձնական կյանքը։ Դերասանուհուն հարցրել են․ «Ձեր երեխաները հիմա այն տարիքում են, երբ իրենց կարծիքն ունեն, այդ պատճառով ես պետք է իմանամ, թե ինչն էր նրանց ավելի շատ զարմացրել՝ այն, որ դուք նկարահանվել եք «Հավերժները» ֆիլմում, թե՞ այն, որ ընկերություն եք անում The Weeknd-ի հետ»։

Հարցն, ամենայն հավանականությամբ, դուր չի եկել Անջելինային։ «Նրանք ոգեւորված են այդ ֆիլմով, եթե այդ մասին եք հարցնում»,- կտրուկ պատասխանել է դերասանուհին։



© NEWS.am STYLE