Կիանու Ռիվզը կասկադյորներին «Rolex Submariner Date» շքեղ ժամացույցներ է նվիրել

13:19   27 հոկտեմբերի, 2021

Հոլիվուդյան դերասան Կիանու Ռիվզը «Ջոն Ուիք» ֆիլմի չորրորդ մասի նկարահանումներին մասնակցելու համար չորս կասկադյորի «Rolex Submariner Date» շքեղ ժամացույց է նվիրել։ Տեղեկատվությունը հրապարակվել է Ինստագրամում աստղի ֆան էջերից մեկում։

Ժամացույցները պատրաստված են պողպատից եւ սապֆիրե ապակուց, իսկ հետնամասում փորագված են «Ջոն Ուիքի հնգյակը» արտահայտությունը, կասկադյորդների անուններն ու դերասանի շնորհակալական խոսքը։ Աքսեսուարի արժեքը կազմում է 14,5 հազար դոլար։

View this post on Instagram

A post shared by WATCHMANIA (@watchmania)

Ի դեպ, «Ջոն Ուիք 4» ֆիլմի թողարկումը տեղի կունենա 2022թ․-ի մայիսի 27-ին։



© NEWS.am STYLE