«Շքեղ». Լիլիթ Կարապետյանի երեկոյան լուքը

23:45   27 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլիթ Կարապետյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր երեկոյան կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում երգչուհին սեւ հագուստ է կրում։ Լիլիթն արձակել է մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ վզնոց, ականջօղեր։ «Իմ կրոնը շատ պարզ է։ Իմ կրոնն է բարությունը (Դալայ Լամա)», մեկնաբանություններում գրել է նա։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու դրական խոսքեր գրել․ «Շքեղ»։

Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին կապույտ ժանեկավոր զգեստ էր կրում։ Նրա մազերը հավաքված էին, նախապատվությունը տվել էր վառ շպարին։ Հրապարակմանը կից երգչուհին գրել էր․ «Երկար մտածելուց հետո հասկացա, որ չեմ կարողանում վերնագրել նկարս»։

 



© NEWS.am STYLE