Ցուկերբերգի եւ նրա կնոջ դեմ դատական հայց են ներկայացրել սեռական ոտնձգությունների եւ խտրականության համար

12:11   27 հոկտեմբերի, 2021

Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգի եւ նրա կնոջ՝ Պրիսցիլա Չանի ընտանիքի նախկին աշխատակիցները զույգի դեմ դատական հայցեր են ներկայացրել՝ նրանց մեղադրելով սեռական ոտնձգությունների եւ խտրականության մեջ, հայտնում է NBC հեռուստաալիքը։

Հայցվորները երկու նախկին աշխատակիցներ են՝ Ջոն Դոուն, որը 2017թ․-ի հունվարից մինչեւ 2019թ․-ի մարտ ամիսն աշխատել է որպես «տնային տնտեսության ղեկավար» եւ Միա Քինգը, որը Ցուկերբերգի ընտանիքին անվտանգության ծառայություններ է մատուցում։  

Բացի սեռական ոտնձգություններից եւ խտրականությունից՝ Չանին եւ Ցուկերբերգին մեղադրել են աշխատավարձի վճարումն ուշացնելու համար։ Հեռուստաալիքը նշում է, որ «Facebook» ընկերությունը հայցերում չի հիշատակվում։



© NEWS.am STYLE