«Հիասքանչ». Իջինի լուսանկարը Դուբայից

22:33   27 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Իջինը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գրավիչ կերպարը։

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում ռուսաստանաբնակ երգչուհին տոպ է կրում եւ միջին երկարության շրջազգեստ, որոնք ընդգծում են նրա կազմվածքը։ Ռուսաստանաբնակ երգչուհին բարձրակրունկներ է ընտրել, արձակել մազերը։ Կերպարն ամողջացրել են աքսեսուարները՝ խոշոր ականջօղեր, պայուսակ։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարն արվել է Դուբայում։ Հետեւորդները նրան դրական խոսքեր են ուղղել․ «Հիասքանչ»։

Օրեր առաջ հրապարակված լուսանկարում երգչուհին սպիտակ լայնեզր տաբատ էր կրում, որը համադրել էր կապույտ տոպի հետ։ Երգչուհին հավաքել էր մազերն ու վառ շպարով էր։ Կերպարն ամբողջացնում էին բարձրակրունկներն ու աքսեսուարները՝ պայուսակ, խոշոր վզնոց։ «Ձեզ դո՞ւր է գալիս կերպարը։ Սիրելիս հիացած էր»,- մեկնաբանություններում գրել էր Իջինը։



© NEWS.am STYLE