Ամերիկացի դպրոցականներին արգելել են Հելոուինին «Կաղամարի խաղը» սերիալի թեմատիկայով կոստյումներ կրել  

16:39   27 հոկտեմբերի, 2021

Ամերիկյան որոշ դպրոցներում երեխաներին արգելել են Հելոուինի համար «Կաղամարի խաղը» սերիալի մոտիվներով կոստյումներ կրել, հայտնում է Independent-ը։

Գալիք տոնի կենտեքստում Հելոուինի համար սերիալների հերոսների կոստյումներն ամենաշատն են փնտրում որոնողական հարցումներում։ Այդ թեմատիկայով կոստյումների օգտագործումը չի թույլատրվում Նյու Յորք նահանգի որոշ քաղաքների դպրոցականներին, որոնց 15 տարին չի լրացել եւ տարրական դպրոցների աշակերտներին։ Որոշումը բացատրել են նրանով, որ ժապավենում բռնության բազմաթիվ տեսարաններ կան։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ռուսաստանում ցանկանում են արգելել «Կաղամարի խաղը» սերիալը։ Ռուսների 26 տոկոսը, որոնք գոնե լսել են շոուի անվանումը, աջակցել են այդ գաղափարին։



© NEWS.am STYLE