«Չգիտեմ՝ մեկ ժամվա մեջ ինչպես հասցրի մատս կտրել, ուշագնաց լինել, հետո պատրաստվել, գնալ, երգել»․ Լիլու (ֆոտո)

17:01   27 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Լիլուն նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

View this post on Instagram

A post shared by Lilit Ghukasyan (@lilumusic_official)

Ինստագրամյան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին սեւ տոպ է կրում, կարմիր շրջազգեստ։ Լիլուն հագուստը համադրել է բարձրակրունկների հետ։ Կերպարն ամբողջացրել է բնական շպարը։ «Շատ սիրուն նկար է, չէ՞։ Բայց այս օրը կյանքում չեմ մոռանա։ Մի օր առավոտ արթնացա եւ որոշեցի մատս կտրել։ Առավոտ շուտ պետք է պատրաստվեի ու գնայի հարսիկի տուն երգելու, բայց ես որոշեցի դանակներս դասավորել (ամուսինս էր գնել, նոր դանակներ էին, շտապ էր)։ Ես չգիտեմ՝ մեկ ժամվա մեջ ինչպես հասցրի մատս կտրել, ուշագնաց լինել, հետո գալ, պատրաստվել, գնալ, երգել։ Արի ու տես՝ այնքան եմ վարժվել, որ մի ձեռքով լավ էլ մեյքափ արեցի ու սրտի մեծ ցավով երգեցի հարսիկի համար»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին՝ զգայուն մարդկանց կոչ անելով չնայել վերջին լուսանկարը։

Ավելի վաղ հրապարակված կադրերում Լիլուն ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր սպիտակ վերնաշապիկի հետ։ Երկու երեխաների մայրիկն արձակել էր մազերը, նուրբ շպարով էր։ Երգչուհին կադրում պատկերված էր ծաղկեփնջերի ֆոնին։ Հրապարակումը մեկնաբանված չէր։



© NEWS.am STYLE