Արքայազն Ուիլյամը սկանդալ է բարձրացրել. Netflix-ը ցանկանում է ցուցադրել արքայադուստր Դիանայի հարցազրույցը

20:17   27 հոկտեմբերի, 2021

Արքայազն Ուիլյամը դժգոհ է, որ Netflix-ի «Թագը» սերիալի հեղինակները ցանկանում են ցուցադրել մոր՝ արքայադուստր Դիանայի սկանդալային հարցազրույցը։ Բացի այդ՝ այդ գաղափարին աջակցում է արքայազն Հարին, որը նույնիսկ գործարք է կնքել սթրիմինգային ծառայության հետ։

Սկանդալի առիթ են դարձել նաեւ սուտ տեղեկությունները, որոնք BBC-ն տարածել է Եղիսաբեթ Երկրորդի հարսի մասին։

«Այս ծրագիրն օրինական ուժ չունի եւ երբեք չպետք է կրկին եթեր հեռարձակվի։ Դա փաստացիորեն սուտ պատմություն է ներկայացնել, որն ավելի քան քառորդ դար կոմերցիոն նպատակներով օգտագործվել է BBC-ի եւ մյուսների կողմից»,- Express-ը մեջբերել է Քեմբրիջի դուքսի խոսքերը։

Netflix-ը ծրագրում է «Թագը» սերիալի մի ամբողջ էպիզոդ նվիրել արքայադուստր Դիանայի աղմկահարույց հարցազրույցին։ Առայժմ հայտնի չէ, թե տեղի ունեցածի նկատմամբ ինչ վերաբերմունք ունեն արքայական ընտանիքի մյուս անդամները։



© NEWS.am STYLE