Ռոբերտ Մանուկյանը դարձել է Կալուգայի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսորը

17:24   27 հոկտեմբերի, 2021

Ռոբերտ Մանուկյանը դարձել է Կալուգայի դրամատիկական թատրոնի ռեժիսորը։ Այս մասին հայտնում է «Կալուգա» պետական հեռուստառադիոընկերությունը։

Թատրոնը հայտնել է, որ Ռոբերտ Մանուկյանը 57 տարեկան է, նա Թբիլսիի՝ Ռուսթավելիի անվան թատրոնի եւ կինոյի ինստիտուտի շրջանավարտ է։

Կարիերայի ընթացքում Մանուկյանը հասցրել է աշխատել որպես Մոսկվայի կինոդերասանի թատրոնի, Խաբարովսկի երաժշտական թատրոնի ռեժիսոր եւ Խաբարովսկի դրամայի թատրոնի գեղարվեստական ղեկավար։



© NEWS.am STYLE