Մահացել է «Ստրկուհի Իզաուրան» հեռուստասերիալի հեղինակ Ժիլբերտու Բրագան

18:46   27 հոկտեմբերի, 2021

Մահացել է բրազիլացի սցենարիստ Ժիլբերտու Բրագան՝ «Ստրկուհի Իզաուրան» հեռուստանովելի հեղինակը։ G1-ը, վկայակոչելով արտիստի զարմիկի խոսքերը, հայտնում է, որ Բրագան հոկտեմբերի 22-ի գիշերը հոսպիտալացվել էր ծանր վիճակում՝ պայմանավորված կերակրափողի, սեպսիսի եւ առողջական բազմաթիվ այլ խնդիրներով, այդ թվում Ալցեհեյմերի հիվանդությամբ։

Բրագան ծնվել է 1945թ․-ի նոյեմբերի 1-ին։ Սովորել է Ռիո դե Ժանեյրոյի գրականագիտական քոլեջում։ Աշխատել է որպես ուսուցիչ, կինո եւ թատերական քննադատ։ Որպես սցենարիստ՝ առաջին անգամ հանդես է եկել 1972թ․-ին Դյումայի «Կամելիազարդ տիկինը» ստեղծագործության ադապտացված տարբերակով։ Երկու տարի անց գրել է իր առաջին հեռուստանովելի սցենարը։ Երկու տարի անց հեղինակին մեծ հաջողություն է բերել «Ստրկուհի Իզաուրան» նախագիծը։

Աղբյուրը՝ Rg.ru



© NEWS.am STYLE