«Եթե ամեն բան այսքան հեշտ լիներ»․ Լիլիթ Մուրադյանի տեսանյութը երեխաների հետ

13:46   28 հոկտեմբերի, 2021

Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր տեսանյութ է հրապարակել, որում պատկերված է դստեր եւ որդու հետ։

View this post on Instagram

A post shared by Lilit Muradyan (@lilit_d_muradyan)

Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում Լիլիթն ու փոքրիկները սկզբում գիշերազգեստով են, այնուհետեւ կերպարանափոխվում են։ Հրապարակմանը կից երիտասարդ մայրիկը գրել է․ «Ախ, եթե ամեն բան այսքան հեշտ լիներ։ Մի հատ «փռշտ» ու ահա դուք պատրաստ եք»։

«Հանգիստ ապրել ինձ խանգարում են իմ մտքերն ու բնավորությունը, ամեն բան նախապես պլանավորելու սովորությունն ու տրամադրության կտրուկ փոփոխությունը։ Ես կա՛մ ուրախ եմ, կա՛մ երկու րոպե անց՝ տխուր ու անհանգիստ, ես հաճախ կառչում եմ իմ մտքերից ու տանջում ինքս ինձ։ Ինձ համար սթրեսային են ցանկացած տեսակի փոփոխությունները, աշխատանքային, կենցաղային, նոր իր, նոր մարդիկ, նոր իրավիճակ, անգամ երբ հանգստի եմ մեկնում ինձ ժամանակ է հարկավոր ընտելանալու համար։ Ես խեղդվում եմ ավելորդ իրերերից, ուզում եմ արագ ազատվել դրանցից, հաճախ ունենում եմ անքնություն։

Աշխատում եմ ինքս ինձ վրա, անկեղծ, փորձում եմ ավելի թեթև ապրել, սիրում եմ լսել մարդկանց և իրենց պատմությունները, իրենք էլ ինձ են մոտիվացնում եւ ուժ տալիս…»,- ավելի վաղ գրել էր հաղորդավարուհին։



© NEWS.am STYLE