«Սիրուն օր». Սրբուկի աշնանային կերպարը

10:45   28 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Սրբուկը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Սրբուկը բաց գույնի վերնազգեստ է կրում։ Նա արձակել է մազերն ու արտահայտիչ շպար ընտրել, որն ընդգծում է գեղեցկությունը։ «Սիրուն օր»,- մեկնաբանություններում գրել է երգչուհին։

Ավելի վաղ հրապարակված ֆոտոշարքի համար Սրբուկը ջինսե տաբատ էր ընտրել, որը համադրել էր կարմիր տոպի հետ։ Սրբուկը հավաքել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ արեւային ակնոց, գոտի։ «Երեւանս»,- մեկնաբանություններում գրել էր նա։



© NEWS.am STYLE