Արեւ, լողազգեստ. Լուսինե Թովմասյանի լուսանկարը

11:42   28 հոկտեմբերի, 2021

«Միսս Հայաստան», «Վիցե միսս Եվրոպա 2005» գեղեցկուհի Լուսինե Թովմասյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր լողափնյա կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հհասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում երկու երեխաների երիտասարդ մայրիկը մուգ գույնի լողազգեստ է կրում։ Լուսինեն հավաքել է մազերն, առանց շպարի է։ Կերպարն ամբողջացնում են աքսեսուարները՝ արեւային ակնոցն ու նուրբ վզնոցը։

View this post on Instagram

A post shared by Lusine Tovmasyan (@lusinetovmasyan)

Օրեր առաջ հրապարակված կադրերում Լուսինեն պատկերված էր ամուսնու հետ։ Զույգը, որը մեծացնում է երկու երեխաներին, ջերմ գրկախառնված էր։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու բազմաթիվ դրական խոսքեր էին ուղղել զույգին․ «Գեղեցիկ զույգ», «անսահման ջերմություն ու անկեղծություն կա բոլոր ձեր ընտանեկան նկարներում»։



© NEWS.am STYLE