«Մեծ քաղաքի փոքրիկ ճամփորդը». Նազենի Հովհաննիսյան (ֆոտո)

12:46   28 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որն արվել է Մոսկվայում։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Նազենին աշնանային կերպարում է․ նա բաց գույնի բաճկոն է կրում, վառ գլխարկ։ Կերպարն ամբողջացնում է ոճային պայուսակը։ «Մեծ քաղաքի փոքրիկ ճամփորդը»,- հրապարակման մեկնաբանություններում գրել է նա։

Ավելի վաղ արված գրառմամբ դերասանուհին նշել էր՝ դժվար ժամանակներ են: «Մարդուց խլում են գույներն ու ասում են՝ ապրիր .... խլում են հայրենիքն ու ասում՝ ապրիր... խլում են սիրտն ու ասում՝ ապրիր... կտրում են թեւերն ու ասում՝ թռիր: Ու էսքանից հետո մենք, միեւնույն է կանք, մոլորված ու խճճված, բայց կանք, անհնարին դժվար, բայց՝ կանք...... գորշության մեջ մեր գույները պահում ենք, անթեւ իրականության մեջ լայն բացված թևերով թռնում, տմարդի միջավայրում լապտերը վառ պահած գտնում մարդուն եւ վերջապես ի հեճուկս ամենի ու բոլորի՝ ապրում...

Հ.Գ. երբեք էլ հեշտ չի եղել ու հեշտ չի: Ես չգիտեմ՝ «հեշտ»-ը ոնց է լինում: Երեւի միայն հանձնվելը ու վերջին ուղու վերջին պահը միայն... իսկ մինչեւ այդ ՝ ապրել, ինչ էլ որ լինի»։  

 



© NEWS.am STYLE