Հաղթանակի օրվա հետ կապված սկանդալի ֆոնին. «СТС»-ը հետաձգել է Մորգենշտերնի մասնակցությամբ նախագծի պրեմիերան  

13:11   28 հոկտեմբերի, 2021

«СТС» հեռուստաալիքը մինչեւ նոյեմբեր հետաձգել է «Русский ниндзя» նախագծի պրեմիերան, որը վարելու են ռեփեր Մորգենշտերնը եւ բլոգեր Իդա Գալիչը։ Այս մասին հայտնում է «ՎԿոնտակտե» սոցիալական ցանցում հեռուստաալիքի պաշտոնական խումբը։

«СТС»-ի ներկայացուցիչները մեկնաբանել են օգտատերերի հաղորդագրությունները, որոնք շոուի պրեմիերային սպասում էին հոկտեմբերի 27-ին՝ ժամը 20:00-ին, սակայն հեռուստածրագրում հայտնվել է «Դեդփուլ» ֆիլմը։ «Հեռուստաալիքի ծրագրում փոփոխություններ են տեղի ունեցել։ Նախագիծը հետաձգվել է մինչեւ նոյեմբեր։ Հստակ ժամկետներ կհայտնենք ավելի ուշ»,- ասված է հեռուստաալիքի հրապարակման մեջ։ Ընդ որում, որոշման պատճառները չեն նշվում, սակայն շատ օգտատերեր դա կապել են Հաղթանակի օրվա վերաբերյալ արտահայտության հետ կապված սկանդալով։

Նախօրեին Քսենիա Սոբչակին տված հարցազրույցում ռեփերը հայտարարել էր, որ Հաղթանակի օրը տոնելու իմաստ չի տեսնում։ «Եվ մինչ այժմ տարեցտարի դրա վրա միլիոններ են ծախսվում, դա տոնում են։ Ես չեմ հասկանում»,- նշել էր երգիչը։



© NEWS.am STYLE