«Միշտ կանացի եք». Հռիփսիմե Ելինյանի երեկոյան լուքը

19:44   28 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Հռիփսիմե Ելինյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր աշնանային կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Հռիփսիմեն բաց գույնի զգեստ է կրում։ Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանի կինն արձակել է մազերն ու արտահայտիչ շպարով է։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ ականջօղեր, ժամացույց։ Հետեւորդները գնահատել են կերպարն ու հաճոյախոսություններ գրել․ «Դուք միշտ շատ կանացի եք»։

Ավելի վաղ հրապարակված կադրերն արվել էին Երեւանի կենտրոնում։ Սցենարիստ, դերասան Գրիգոր Դանիելյանի կինը սպիտակ կոստյում էր կրում։ Հռիփսիմեն արձակել էր մազերն ու նախապատվություն տվել բնական շպարին։ Կերպարն ամնողջացնում էին խոշոր աքսեսուարները՝ ականջօղերը։ «Հավատարիմ եղեք ձեր երազանքներին, եւ նրանք կհասցնեն ձեզ ձեր ցանկալի կետին»,- մեկնաբանություններում գրել էր նա։

 



© NEWS.am STYLE