Թմրանյութերի վաճառքի համար ձերբակալել են Օռնելա Մուտիի ավագ քրոջը

12:09   28 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Օռնելա Մուտիի ավագ քույրը՝ Կլաուդիա Ռիվելին, ձերբակալվել է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի վաճառքի դեմ պայքարի շրջանակներում իրավապահ մարմինների խոշոր օպերացիայի ընթացքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով «Corriere della Sera» թերթին։

Սեպտեմբերի 28-ին հաղորդվում էր dark web-ի միջոցով «նոր հսիխոակտիվ նյութերի» վաճառքի համար 39 մարդու ձերբակալելու մասին։ Ըստ տեղեկատվության՝ 11 մարդ կալանավորվել է, 28-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։ Իրավապահները պարզել են, որ հանցավոր խմբավորման ղեկավարները, որոնք զբաղվել են միջազգային նարկոտրաֆիկով, անպօրինի ստացած գումաները ներդրել են կրիպտոարժույթի մեջ։

Թերթի տեղեկություններով՝ անձանց շրջանում, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը, եղել է 71-ամյա Ռիվելին։ Սեպտեմբերի կեսերին իտալացի իրավապահներն արդեն ձերբակալել էին դերասանուհուն, երբ Հռոմի նրա տանը Gbl-ով  (գամմա-բուտիրոլակտոն) երեք սրվակ էին հայտնաբերել։ Իր ցուցմունքում դերասանուին հայտարարել էր, որ այդ հեղուկն օգտագործում է արծաթը մաքրելու համար։



© NEWS.am STYLE