Անահիտ Կիրակոսյանի ու ամուսնու ջերմ գրկախառնությունը

18:42   28 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերն արվել են լողափնյա հանգստի ընթացքում։ Անահիտը պատկերված է ամուսնու հետ, զույգը ջերմ գրկախառնված է։ «Խաղաղ գիշեր»,- մեկնաբանություններում գրել է երիտասարդ մայրիկը։

Ավելի վաղ տեղադրված կադրերում դերասանուհին կրում էր սպիտակ բլուզ, մարմնագույն կոստյում։ Նրա ալքիավոր մազերն արձակված էին, նուրբ շպարով էր։ «Կարոտ է կյանքը, կյանքն եմ կարոտում` Կյանքը գունավոր, լուսավոր ու ջինջ: Հավատով թաքուն, ճամփիս երազում` Հուսում եմ անվերջ, հյուսում եմ կարոտ...», - գրել էր դերասանուհին։



© NEWS.am STYLE