Փոքրիկ սեւ զգեստ ամենահամարձակների համար․ այն կրում է աշխարհի ամենասեքսուալ տղամարդու կինը

17:15   28 հոկտեմբերի, 2021

Աշխարհի ամենասեքսուալ տղամարդ ճանաչված երգիչ Ջոն Լեջենդի կինը՝ մոդել Քրիսի Թեյգենը, լավ գիտի՝ ինչպես ուշադրությունն իր կողմը գրավել․ նույնիսկ սովորական զբոսանքների համար աստղը պրովոկացիոն հագուստ է ընտրում, որը հաջողությամբ ընդգծում է նրա կանացիությունը։

Թեյեգնը Նյու Յորքում մասնակցել է իր նոր խոհարարական գրքի շնորհանդեսին։ Այդ կարեւոր միջոցառման համար Քրիստին ընտրել է Carolina Herrera ապրանքանիշի սեւ զգեստը, որը զարդարված է մեծ բանտով եւ առանձնանում է կրծքի հատվածում համարձակ կտրվածքով։ Կերպարն ամբողջացնում էին մինիմալիստական բարձրակրունկներն ու խոշոր զարդերը։

Աղբյուրը՝ Elle

Լուսանկարները՝ Instagram, Backgrid



© NEWS.am STYLE