«Այլեւս չեն պատրաստվում թաքնվել». ինսայդերը պատմել է Զոի Կրավիցի եւ Չենինգ Տատումի սիրավեպի մասին

15:39   28 հոկտեմբերի, 2021

Ինսայդերը People-ի լրագրողների հետ զրույցում պատմել է դերասաններ Զոի Կրավիցի եւ Չենինգ Տատումի հարաբերությունների մասին։

Լուրերն այն մասին, որ Զոի Կրավիցն ու Չենինգ Տատումը սիրավեպ ունեն, հայտնվել են, երբ ինսայդերները հերքել են դերասանուհու եւ նրա գործընկերոջ՝ Ռոբերտ Պատինսոնի միջեւ հարաբերությունների մասին երկրպագուների ենթադրությունները։ Կարճ ժամանակ անց Զոին եւ Չենինգ Տատումը սկսեցին հայտնվել պապարացիների լուսանկարներում, սակայն միասին չեն ներկայացել հանրությանը, ինչին երկրպագուները սպասում էին Met Gala-ի ընթացքում։

Դերասանները, որոնք միասին էին գնացել միջոցառմանը, լուսանկարիչների առաջ հայտնվել են առանձին։ Միայն միջոցառման ավարտին որոշ թղթակիցների հաջողվել էր նրանց միասին նկարել։ Ընդ որում, ինսայդերները պնդում են, որ շուտով ամեն ինչ կփոխվի։

«Վերջին շրջանում նրանք ավելի հանգիստ են դարձել։ Նրանք այլեւս չեն պատրաստվում թաքնվել»,- People-ի հետ զրույցում նշել է ինսայդերը։ Նա ընդգծել է, որ Զոին ու Չենինգը շատ երջանիկ են միասին։  

Աղբյուրը՝ Graziamagazine

Լուսանկարները՝ James Devaney/Getty Images



© NEWS.am STYLE