«Netflix-ն ինձ առհասարակ հավելավճար չի տվել». «Կաղամարի խաղի» ռեժիսորը պատմել է աշխատավարձի մասին

20:23   28 հոկտեմբերի, 2021

«Կաղամարի խաղը» սերիալի ռեժիսոր Հվան Դոն Հեքի ֆինանսական դրությունը շատ ավելի համեստ է, քան ենթադրվում էր՝ դատելով նախագծի համաշխարհային հաջողությունից։ Սերիալի հեղինակը ստացել է միայն նախապես որոշված գումարը։ Այս մասին հարավկորեական սերիալի հեղինակը հայտնել է Guardian-ի հետ զրույցում։

«Ես այնքան էլ հարուստ չեմ։ Ես բավարար գումար ունեմ ինձ եւ ընտանիքիս կերակրելու համար։ Netflix-ն ինձ առհասարակ հավելավճար չի տվել, ես ստացել եմ միայն այն գումարը, որը նշված էր սկզբնական պայմանագրում»,- ասել է ռեժիսորը։

Սերիալը, որը, սթրիմինգային ծառայության գնահատականների համաձայն, դիտել է 142 միլիոն հաշիվ, ընկերությանը պետք է մոտավորապես 900 միլիոն դոլար բերի։

 



© NEWS.am STYLE