«Մանկական երգեր». Իզաբել Բայրաքդարյանի սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար

16:11   28 հոկտեմբերի, 2021

Օպերային մրցանակակիր երգչուհի Իզաբել Բայրաքդարյանի «Մանկական երգեր» սկավառակը ներկայացվել է «Գրեմմիի» առաջադրվելու համար:

Այս մասին երգչուհին հայտնել է ֆեյսբուքյան գրառմամբ։ «Ինձ համար մեծ պատիվ է, որ նոր սկավառակս՝ «Մանկական երգեր», ներկայացվել է քառաջադրելու «Գրեմմիի» որպես «Լավագույն դասական սոլո վոկալ ալբոմ»,- գրել է սոպրանոն։

2008թ․-ին երգչուհին առաջադրված է եղել «Գրեմմի» «Կոմիտասի երգերի» համար՝ «Լավագույն վոկալ կատարում» անվանակարգում։



© NEWS.am STYLE