«ABBA» խումբը հայտարարել է կարիերայի ավարտի մասին

17:28   28 հոկտեմբերի, 2021

«ABBA» դիսկո խումբը հայտարարել է երաժշտական կարիերայի ավարտի մասին։ Խմբի նոր սկավառակը, որը ստացել է «Voyage» անվանումը եւ դրա շնորհանդեսի առիթով նախապատրաստված շոուն կդառնան խմբի վերջին աշխատանքը, հայտնում է Daily Mail-ը։

«Դա պետք է տեղի ունենար։ Ես ինձ երբեք չեմ ասել, որ «ABBA»-ն այլեւս երբեք չի կրկնվի։ Բայց հիմա ձեզ կարող եմ ասել՝ ահա այն»,- նշել է «ABBA»-ի 74-ամյա կոմպոզիտոր Բենի Անդրսոնը։

Խմբի իններորդ ալբոմի թողարկումը նախատեսված է նոյեմբերին։ Այն կդառնա առաջին աշխատանքը 40 տարվա դադարից հետո․ նրանց վերջին ստուդիական ալբոմը՝ «The Visitors», թողարկվել է 1981թ․-ին։ Բացի սկավառակից՝ կոլեկտիվը մեծ շոու է պատրաստում։ Առաջին համերգը ծրագրված է 2022թ․-ին։ Շոուի ընթացքում բեմում «ելույթ կունենան» «ABBA»-ի երիտասարդ երաժիշտների հոլոգրամները։



© NEWS.am STYLE