Ջեյսոն Մոմոան նոր «Ակվամենի» նկարահանումների ժամանակ հիվանդացել է կորոնավիրուսով

22:11   28 հոկտեմբերի, 2021

Դերասան Ջեյսոն Մոմոան Մեծ Բրիտանիայում «Ակվամենա-2»-ի նկարահանումների ժամանակ ստացել է կորոնավիրուսի դրական թեստ:

Ինչպես գրում է The Sun-ը, Մոմոան իրեն լավ է զգում, բայց «Ակվամենի» շարունակության ստեղծողները շատ են անհանգստանում ժամկետների հնարավոր ձախողման պատճառով: Քանի որ նկարահանումները եռում են, նրանք հույս ունեն, որ գլխավոր դերակատարը հնարավորինս արագ կկարողանա վերադառնալ աշխատանքին:

Ավելի վաղ Էլեն Դեջեներեսին տված հարցազրույցում Մոմոան խոստովանել է, որ երկրորդ մասի նկարահանումների ժամանակ վնասվածքներ է ստացել եւ իրեն անվանել է «ծերացող» սուպերհերոս․

«Ես ծերանում եմ, ահա թե ինչ է տեղի ունեցել։ Ես վնասել եմ աչքերս, միջամտություն է արվել, հետո վիրահատության անհրաժեշտություն կլինի։ Ես ճողվածք ունեմ, բացակայում են կողոսկրերս», - ծիծաղով հավելել է նա։ Ես սիրում եմ իմ աշխատանքը, երբեմն չափից շատ եմ ներգրավվում։ Ամբողջը տարիքն է։ Այժմ ես ծերացող սուպերհերոս եմ», - հայտարարել էր Մոմոան։



© NEWS.am STYLE