«Ամենասիրուն»․ Անատի Սաքանյանի քնքուշ կերպարը

22:41   28 հոկտեմբերի, 2021

Հանրությանը սերիալներից ու տարբեր նախագծերից հայտնի դերասանուհի Անատի Սաքանյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ ու նուրբ կերպարում։

Իր միկրոբոլոգում հրապարակված նոր կադրում Անատին կրում է վարդագույն երանգի, տաք ժակետ։ Նրա մազերը կիսով չափ հավաքված են, նախապատվությունը տվել է մեղմ շպարին։ Հրապարակմանը կից դերասանուհին անգլերեն լեզվով գրել է․ «Հաջողություն», իսկ հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել նրան․ «Ամենասիրուն»։

Ավելի վաղ հրապարակված կադրում Անատին կրում էր կանաչ երանգի, վանդակավոր պրինտով, ոճային վերնազգեստ, ինչը համադրել էր սպիտակ երկարաճիտների հետ։ Երիտասարդ դերասանուհին հավաքել էր մազերը, նախապատվություն տվել վառ ու արտահայտիչ շպարին։ Հրապարակումը նա չէր մակագրել, սակայն հետեւորդները բազում հաճոյախոսություններ էին ուղղել․ «Գեղեցիկ»։



© NEWS.am STYLE