«Բարբի». Սոնա Մաթեւոսյանի հրապուրիչ լուքը

11:39   29 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Սոնա Մաթեւոսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն զգեստ է կրում, որն ընդգծում է նրա գեղեցիկ կազմվածքը։ Դերասանուհին արձակել է մազերն ու վառ շպար է ընտրել։ Կերպարն ամբողջացնում է խոշոր աքսեսուարը՝ ականջօղը։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու նրան դրական խոսքեր են գրել․ «Ռումբ», «Բարբի»։

Օրեր առաջ հրապարակված կադրերում դերասանուհին սպիտակ շապիկ էր կրում, վարդագույն վերնազգեստ։ Սոնան արձակել էր մազերը, արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին երկարաճիտները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել․ «Տիկնիկ»։



© NEWS.am STYLE