«Շերլոկի» աստղը կխաղա գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյի կերպարը, որին թունավորել են

11:16   29 հոկտեմբերի, 2021

«HBO» հեռուստաալիքը սկսում է «Լոնդոնգրադ» մինի սերիալի արտադրությունը, որը նվիրված է պետական անվտանգության կոմիտեի նախկին գործակալ Ալեքսանդր Լիտվինենկոյին, հայտնում է ամերիկյան «Variety» ամսագիրը։ Գլխավոր դերը կկատարի բրիտանացի դերասան Բենեդիկտ Քեմբերբետչը։ 

Սերիալը հիմնված կլինի բրիտանացի լրագրող Ալան Քոուելի «Վերջին լրտեսը» (The Terminal Spy) գրքի վրա։ Այն պատմում է 2006թ․-ին Լոնդոնում Լիտվինենկոյի թունավորման մասին։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ բրիտանական «ITV» հեռուստաաիքը նույն իրադարձությունների մասին գեղարվեստական մինի սերիալ կթողարկի։ Գլխավոր դերը բաժին է հասել Դեւիդ Թենանտին, որը հայտնի է «Բժիշկ Ով» եւ «Լավ նախանշաններ» նախագծերից։ Լիտվինենկոյի կնոջ դերը կկատարի Մարգարիտա Լեվիեւան, որը խաղացել է «Անտեսանելին» եւ «Լինքոլն փաստաբանի համար» ֆիլմերում։



© NEWS.am STYLE