Ջիջի Հադիդի մայրը դստեր սիրելիին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ

12:29   29 հոկտեմբերի, 2021

Սուպերմոդել Ջիջի Հադիդը եւ երաժիշտ Զեյն Մալիկը բաժանվել են։ Զույգի բաժանումն ուղեկցվել է աղմկոտ սկանդալով․ մոդելի մայրը՝ Իելանդա Հադիդը, դստեր սիրելիին մեղադրել է ընտանեկան բռնության մեջ։

Մոդելի մայրը պնդում է, որ Զեյն Մալիկը «հարվածել» է իրեն, հայտնում են TMZ-ի ինսայդրները։ Նա «դիտարկում է ոստիկանություն հաղորդում ներակայացնելու հնարավորությունը»։ Մալիկն իր հերթին չի ցանկացել սկանդալը հանրային դարձել, սակայն երբ կոնֆլիկտի մասին հայտնի է դարձել հանրությանը, սոցիալական ցանցում հայտարարություն է արել։

Զեյնը նշել է, որ նախ որոշել է չվիճարկել սիրելիի մոր հայտարորթյունը՝ փորձելով պաշտպանել իր մեկամյա դստեր անձնական տարածքը։ Նա հաստատել է, որ իր ու Իոլանդա Հադիդի միջեւ վեճ է եղել,  եւ կինն իր բնակարան է գնացել, երբ Ջիջի Հադիդը բացակայում էր արդեն մի քանի շաբաթ։

«Ես կտրականապես հերքում եմ Իոլանդա Հադիդին հարվածելու մասին լուրը եւ հանուն իմ դստեր հրաժարվում եմ այլ մանրամասներ հայտնելուց եւ հույս ունեմ, որ Իոլանդան կվերանայի իր սուտ մեղադրանքները եւ պատրաստ կլինի այդ ընտանեկան խնդիրները լուծել մասնավոր կարգով»,- հայտարարել է երաժիշտը։



© NEWS.am STYLE