22:38 29 հոկտեմբերի, 2021Դերասանուհի Աննա Դովլաթյանը հրապարակել է դստեր լուսանկարն ու հիացրել հետեւորդներին։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում Աննայի եւ դերասան Դավիթ Աղաջանյանի դուստրը լայն ժպտում է։ Նրա ձեռքում խաղալիք է։ Զույգը փոքրիկին տվել է Կարինա անունը։ Հետեւորդները փոքրիկին բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Շատ համով բալիկ», «յուրահատուկ», «փոքրիկ հրաշք»։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում երիտասարդ մայրիկը բաց գույնի հագուստ էր կրում։ Աննան արձակել էր մազերը, հագուստի երանգի գլխարկ ընտրել։ Նա նուրբ շպարով էր, նախապատվություն էր տվել ոճային աքսեսուարներին։ «Ուրիշներին լուսավորելու համար ինքդ քո մեջ արեւ պետք է ունենաս»,- մեկնաբանություններում գրել էր նա։