«Ինձ համար շատ կարեւոր է, որ նա կարողանա վստահել ինձ». Լիլիթ Բասյանը՝ որդու հետ

19:45   29 հոկտեմբերի, 2021

Սննդաբան Լիլիթ Բասյանն ընտանեկան ջերմ լուսանկարներ է հրապարակել։

View this post on Instagram

A post shared by Lilit Basyan Oganesian (@lilitbasyan)

Ինստագրամյան էջում տեղադրված կադրերում Լիլիթը պատկերված է որդու՝ Ալեքսի հետ։ Մայր ու որդի ջերմ գրկախառնված են։ «Ծնողների եւ երեխաների միջեւ հարաբերությունները պետք է փոխվստահելի լինեն։ Ինձ համար շատ կարեւոր է, որ որդիս կարողանա վստահել ինձ։ Կարեւոր է, որ մենք կարողանանք ընկերություն անել։ Իմ նպատակն է մանկուց Ալեքսին հասկացնել, որ նա կարող է ցանկացած իրավիճակում հույս դնել ինձ վրա։ Մենք հաճախ ենք խոսում կյանքի, մարդկանց, մարդկանց միջեւ հարաբերությունների մասին։ Իմ առաքելությունն է նրա մեջ մարդ դաստիարակել ու պահպանել։ Ես սիրում եմ քեզ, իմ որդի»,- գրել է Լիլիթը։

Ավելի վաղ տեղադրված լուսանկարում Լիլիթը սպիտակ զգեստ էր կրում։ Երիտասարդ մայրիկն արձակել էր մազերն ու նախապատվություն էր տվել վառ շպարին։ «Մի վախեցեք: Մի վախեցեք ապրել, մի վախեցեք սխալվել, մի վախեցեք ռիսկի դիմել: Արեք այն, ինչից ամենից շատ եք վախենում եւ ձեռք կբերեք ազատություն։ Կյանքը մեկն է, եւ հնարավոր չէ այն վերաշարադրել կամ կանգնեցնել: Մի ափսոսացեք անցած օրերի համար: Ապրեք այսօրվա համար: Մենք` մարդիկս, ունիկալ ենք. կա՛մ ապրում ենք անցյալով, կա՛մ շտապում ապագա` մոռանալով ներկայի մասին: Վաղը կարող է չգալ, եկեք ապրենք ամեն պահը: Գտեք ձեր հոգու ազատությունը եւ սկսեք ապրել, ոչ թե գոյատեւել»,- գրել էր նա։

 



© NEWS.am STYLE