Ծեծի հետ կապված սկանդալից հետո. Ջիջի Հադիդը մեկնաբանել է բաժանումը Զեյն Մալիկից

17:01   29 հոկտեմբերի, 2021

Իր ու Զեյն Մալիկի բաժանման մասին հայտնի դառնալուց հետո սուպերմոդել Ջիջի Հադիդը խախտել է լռությունը։ Ավելի վաղ մոդելի մայրը՝ Իոլանդան, Մալիկին մեղադրել էր բռնություն գործադրելու մեջ։ Իոլանդան նշել էր, որ երգիչն իրեն հարվածել է ընտանեկան վեճի ընթացքում։

«Ջիջին կենտրոնացած է բացառապես ամենի վրա, ինչն ավելի լավ է Կխայիի (Հադիդի եւ Մալիլի մեկամյա դուստրը) համար։ Նա խնդրում է հիմա իրեն չանհանգստացնել»,- 26-ամյա ներկայացուցչի խոսքերը մեջբերել է E! News պարբերականը։

Աստղի մեկնաբանությունը հրապարակվել է, երբ «People» ամսագիրը հայտնել է, որ Ջիջին եւ 28-ամյա Մալիկն այլեւս չեն հանդիպում, իսկ զույգին մոտ կանգնած աղբյուրը հաստատել է․ «Հիմա նրանք միասին չեն։ Թեեւ երկուսն էլ շատ լավ ծնողներ են։ Իոլանդան պաշտպանում է Ջիջիին։ Նա դստեր ու թոռան համար լավագույնն է ցանկանում»։



© NEWS.am STYLE