Ոճային. Անելյա Գուբրյանի աշնանային կերպարը

23:42   29 հոկտեմբերի, 2021

Դերասանուհի Անելյա Գուբրյանը նոր լուսանկար է հրապարակել, որում ոճային կերպարում է։

Ինստագրամյան էջում հրապարկված կադրերում Անելյան ոճային բլուզ է կրում։ Դերասանուհին արձակել է մազերն ու բնական շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել են աքսեսուարները՝ արեւային ակնոց, նուրբ ականջօղ։ Հետեւորդները գնահատել են լուսանկարն ու դերասանուհուն դրական խոսքեր գրել։

Օրեր առաջ տեղադրված կադրերում Անելյան պատկերված էր քաղաքային գեղեցիկ տեսարանի ֆոնին։ Անելյան ջինսե տաբատ էր կրում, վերնաշապիկ, որը համադրել էր կապույտ պիջակի հետ։ Դերասանուհին հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։



© NEWS.am STYLE