Դատարանը Զեյն Մալիկին մեղադրել է ընտանեկան բռնության հետ կապված չորս քրեական հանցագործությունների մեջ

10:14   30 հոկտեմբերի, 2021

Դատարանը բրիտանացի երգչին պաշտոնական մեղադրանք է առաջադրել ընտանեկան բռնության հետ կապված չորս քրեական հանցագործությունների համար: Ընդ որում, ինչպես հաղորդում է TMZ-ը, բռնությունը կատարվել է ոչ միայն Իոլանդայի, այլեւ Ջիջի Հադիդի նկատմամբ: Զեյն Մալիկը չի հրաժարվել եւ համաձայնել է առաջադրված մեղադրանքների հետ։ Ով է բողոք ներկայացրել ոստիկանություն, անհայտ է։ Բայց համացանցի օգտատերերը վստահ են, որ հեղինակը Իոլանդան է։

Նույն թղթերում, որոնք հայտնվել են լրագրողների տրամադրության տակ, ասվում է, որ սեպտեմբերի 29-ին՝ դեպքի օրը, սուպերմոդելի մայրը ժամանել է այն տուն, որտեղ ապրել են Ջիջին եւ Զեյնը: Մալիկին դուր չի եկել նրա անսպասելի այցը, ինչի պատճառով վեճ է բռնկվել։ Նա Իոլանդային անվանել է «հոլանդացի պոռնիկ», հարվածել, այնուհետեւ փակել է սենյակում: Միաժամանակ նա հեռախոսով վիճել է Ջիջիի հետ, որն այդ պահին եղել է Փարիզում։

Նա նաեւ խորհուրդ է տվել Ջիջիին ցույց տալ իր բնավորությունը եւ սեփական մորը հակահարված տալ՝ ակնարկելով, որ Իոլանդան իրենց ընտանիքում որոշումներ է կայացնում: Այնուամենայնիվ, քննության ժամանակ Մալիկին արգելել են մոտենալ Ջիջիին եւ Իոլանդա Հադիդներին եւ պարտավորեցրել են անցնել զայրույթի կառավարման դասընթաց, ինչպես նաեւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր: Դատավորը նրան տուգանել է (գումարի չափը չի հաղորդվում) եւ մեկ տարվա փորձաշրջան է նշանակել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ երաժիշտը հերքել էր բոլոր մեղադրանքները։

Ջիջին եւ Զեյնը միասին են 2015 թվականից։ Նրանք մի քանի անգամ բաժանվել են տարբեր պատճառներով։ Երիտասարդ ծնողները ունեն դուստր։

Աղբյուրը՝ Hellomagazine



© NEWS.am STYLE