Ազատության համը․ Բրիթնի Սփիրսը ժամանել է մասնավոր կղզի

13:09   30 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի փոփ-կատարող Բրիթնի Սփիրսը ուղղաթիռից լուսանկար է հրապարակել եւ պատմել, որ մասնավոր կղզի է ժամանել: Համապատասխան գրառումը հայտնվել է Instagram-ի իր էջում։

Համացանցում զետեղված հոլովակում 39-ամյա աստղն ամբողջ հասակով պատկերված է օդային փոխադրամիջոցի ֆոնին: Նա կրում է մոխրագույն տոպ, մինի-շորտեր, սեւ երկար բաճկոն, ինչպես նաեւ դարչնագույն բարձրակրունկ կոշիկներ։ Սփիրսի կերպարն ամբողջացրել  են ծղոտե գլխարկը, արեւային ակնոցը եւ կոշիկի գույնի պայուսակը:

Երգչուհին նաեւ կարճ տեսանյութ է նկարահանել՝ թռիչքի ժամանակ ցուցադրելով գեղեցիկ բնանկարները: «Ժամանում մասնավոր կղզի։ Այստեղ լավ է, բայց շատ շոգ է»,- մեկնաբանել է այն հրապարակումը, որը հավաքել է ավելի քան մեկ միլիոն լայք։ Սփիրսը չի բացահայտել իր այցելության նպատակը։

Daily Mail-ի ենթադրական տվյալների համաձայն՝ աստղը վայրէջք է կատարել Լեդվիլի «Գոլդսոն» միջազգային օդանավակայանում, այնուհետեւ ուղղաթիռ է նստել։  

Երկրպագուները երգչուհուն բարի հանգիստ են մաղթել․ «Կյանքը, որին արժանի ես, թագուհի», «Հուսով եմ, որ դուք անմոռանալի ժամանակ կանցկացնեք: Դուք արժանի դրան», «Ազատություն», «Ուրախացիր, իմ թագուհի», «Վայելեք ամեն վայրկյանը», - գրել են նրանք։

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE