«Նրանք ստեղծված են միմյանց համար»․ Քրիս Ջենները՝ Քորթնի Քարդաշյանի առաջիկա նշանադրության մասին

12:09   30 հոկտեմբերի, 2021

Էլեն Դեջեներեսի շոուի եթերում Քրիս Ջենները պատմել է, թե ինչ է մտածում իր ավագ  դստեր՝ Քորթնիի ապագա ամուսնու մասին։ Աստղը կարծում է, որ Քարդաշյանն ու Թրեւիս Բարքերը «ստեղծված են միմյանց համար»։ Սակայն նա կատակել է, որ իր ներկայությամբ սիրո հաճախակի դրսեւորումները երբեմն ստիպում են մտովի «խորդանոց փնտրել՝ թաքնվելու համար»։

«Քորթնին եւ Թրեւիսը, իրոք, ստեղծվել են միմյանց համար։ Նրանք ամենահամակրելի զույգն են», - ասել է Քրիսն Էլենին։

«Նրանք այնքան սիրահարված են, եւ, գիտեք, անընդհատ մեզ հասկացնում են, որ նրանք շատ են սիրահարված», - հավելել է Ջենները:

«Ինչպես եք Ձեզ զգում, երբ նրանք ձեր կողքին են», - հարցրել է հաղորդավարուհին։ «Դե, դու զգում ես, որ նրանք միայնակ են սենյակում, եւ չգիտես՝ ինչ անել։ Ես մտովի խորդանոց եմ փնտրում, որպեսզի թաքնվեմ եւ ինչ-որ տեղ հեռանամ», - կատակել է Քրիս Ջենները։

Աստղը նաեւ պատմել է, թե ինչ է մտածում ապագա փեսայի մասին. «Նրանք այնէան երջանիկ են։ Նրանք անհաբեր են»։

 

Աղբյուրը՝  PeopleTalk



© NEWS.am STYLE