Քլոե Քարդաշյանը եւ նրա դուստրը վարակվել են կորոնավիրուսով

00:06   30 հոկտեմբերի, 2021

Քլոե Քարդաշյանն ու նրա փոքրիկ դուստրը COVID-19-ի թեստի դրական արդյունքներ ունեն, սակայն ռեալիթի-շոուի աստղը հույս է հայտնում, որ «ամեն ինչ լավ կլինի» նրա պատվաստման շնորհիվ:

«Keeping Up with the Kardashians» ռեալիթի շոուի աստղն իր Twitter-յան էջում գրառում է կատարել եւ իր 30 միլիոն բաժանորդներին պատմել է իր եւ 3-ամյա դստեր՝ Թրուի ախտորոշման մասին:

Առաջին անգամը չէ, որ Քարդաշյանը հայտնում է կորոնավիրուսի թեստի դրական արդյունքի մասին։ Քլոեն COVID-19-ի հետ իր «պայքարը» սկսել էր համաճարակի առաջին օրերին՝ դեռեւս անցյալ տարի:

«Ամեն ինչ լավ կլինի, բայց մի քանի օր իսկապես վատ էր․ փսխում, դող, տաքություն», - ասել էր Քարդաշյանն այդ ժամանակ։

«Թույլ տվեք ասել՝ այս ամենն իրական է», - ասել էր Քարդաշյանը։

 

Աղբյուրը՝ Thehill.com



© NEWS.am STYLE