«Հունական արկածները Երեւանում»․ Զարուհի Բաբայանի ընտանեկան լուսանկարը

11:41   30 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան նոր լուսանկար է հրապարկել, որում պատկերված է ամուսնու, դստեր եւ սկեսուրի հետ։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում ընտանիքի անդամները կրում են սպիտակ գույնի, հունական ոճի հանդերձանք։ Նրանք ջերմ գրկախառնված են։ «Հունական արկածները Երեւանում», - հրապարակումը այսպես է մակագրել երգչուհին։

«Սերունդների միջև անհամաձայնությունների և պայքարի մասին խոսվում է միշտ: Խոսվում է ճիշտ ու սխալի տրամաբանությամբ, մինչդեռ նրանք ուրիշ են, հաստատակամ, վստահ, թարմ և շաաատ ավելի լավը՝ համեմատած նախորդին: Բայց դե մեր ժամանակ ուրիշ էր։ Դա գիտենք բոլորս», - ավելի վաղ գրել էր երգչուհին:

Լուսանկարը՝ marryme



© NEWS.am STYLE