Համարձակ բացվածքով զգեստ, սլացիկ ոտքեր․ Ռոզա Ֆիլբերգի գրավիչ կերպարը

12:49   30 հոկտեմբերի, 2021

Երգչուհի Ռոզա Ֆիլբերգը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով գրավիչ կերպարում։

Ինստագրամում հրապարակված կադրերում երգչուհին կրում է սեւ գույնի հագուստ․ հետաքրքիր ձեւվածքով տոպ, համարձակ բացվածքով տաբատ, ինչն էլ ընդգծել է նրա սլացիկ ոտքերը։ Երգչուհու մազերն արձակված են, նախընտրել է նուրբ շպար, իսկ կերպարն ամբողջացնում են աքսեսուարները։ Հրապարակումը նա չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել։

Հիշեցնենք, որ օրերս հրապարակված կադրերում երգչուհին կրում էր գոտկատեղը բարձր, սեւ գույնի տաբատ, թափանցիկ բլուզ։ Նրա ալիքավոր հարդարված մազերն արձակված էին, իսկ կերպարն ամբողջացնում էր արեւային ակնոցը։ Հրապարակումը Ռոզան չէր մակագրել, սակայն հետեւորդները դրական մեկնաբանություններ էին կատարել։ 

 

Լուսանկարը՝ arginephoto



© NEWS.am STYLE