Կորոնավիրուսով վարակված Էդ Շիրանը նոր ալբոմ է թողարկել

15:11   30 հոկտեմբերի, 2021

Բրիտանացի երգիչ եւ հեղինակ Էդ Շիրանը Equals անվանումով նոր սոլո ալբոմ է թողարկել։ Այս մասին երաժիշտը հայտնել է իր Instagram-ում։

Արտիստի համար ձայնասկավառակը թվով չորրորդն է։ «Սա իմ ամենասիրելի ալբոմն է, որը ես ստեղծել եմ, ես այնքան հպարտ եմ», - ասել է Շիրանը: Նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աշխատել ալբոմի վրա, ինչպես նաեւ իր երկրպագուներին։ «Հուսով եմ, որ այն Ձեզ դուր կգա այնքան, որքան ինձ», - հավելել է երգիչը:

Հոկտեմբերի 24-ին Էդ Շիրանը հայտնել էր, որ վարակվել է կորոնավիրուսով։ Չնայած դրան, նա խոստացել էր իրականացնել պլանավորված հարցազրույցները եւ համերգներ տալ հենց տնից:

Աղբյուրը՝ Lenta.ru



© NEWS.am STYLE