«25»․ այսօր Էլեն Ասատրյանի ծննդյան օրն է (ֆոտո)

17:51   30 հոկտեմբերի, 2021

Այսօր երգչուհի, դերասանուհի Էլեն Ասատրյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամբ նա նոր լուսանկար է հրապարակել։

Ինստագրամյան էջում հրապարակված կադրերում դերասանուհին կրում է մարմինն ընդգծող, մուգ երանգի հանդերձանք։ Նրա մազերն արձակված են, նախապատվությունը տվել է արտահայտիչ շպարին։ Նրա ձեռքի ափի մեջ գրված է «25»՝ Էլենի տարիքը։ Հրապարակմանը կից նա չի մեկնաբանել, սակայն նրա հետեւորդները բազմաթիվ բարեմաղթանքներ են հղել։

Օրերս հրապարակված կադրերում դերասանուհին մուգ գույնի շորտ էր կրում, որը համադրել էր կապույտ վերնաշապիկի հետ։ Էլենն արձակել էր մազերն ու նախընտրել արտահայտիչ շպար։ Կերպարն ամբողջացնում էին երկարաճիտները։ Հետեւորդները գնահատել էին լուսանկարն ու դրական խոսքեր գրել դերասանուհուն։

 

Լուսանկարը՝ armen_amatuni

 

 



© NEWS.am STYLE