Կորոնավիրուսով հիվանդացած Վալերի Գարկալինի սիրտը չի դիմանում․ դերասանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

19:07   30 հոկտեմբերի, 2021

Վալերի Գարկալինի վիճակը լուրջ մտավախություններ է առաջացնում բժիշկների մոտ։ Դերասանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա ճնշումն իջնում է։

Սակայն բժիշկները շարունակում են պայքարել արտիստի կյանքի համար։ Վալերի Գարկալինին միացրել են էքստրակորպորալ մեմբրանային օքսիգենացիայի համակարգին։ Նա նշանակում են սրտի համար նախատեսված բոլոր նոր դեղամիջոցները։ Դրանց թվում է նորադրենալինը։ Այս մասին հաղորդում է kp.ru-ն։

Վալերի Գարկալինը հիվանդանոցում էր հայտնվել հոկտեմբերի 2-ին։ Արտիստի հիվանդությունն ուղեկցվում է սրտի հետ կապված խնդիրների հետ։ նա երկու անգամ սրտի կաթված է ստացել։

 

Լուսանկարը՝ Екатерина Чеснокова/РИА «Новости»



© NEWS.am STYLE