Քիմ Քարդաշյան եւ եւս չորս հայտնի կանայք, որոնց կյանքը ծննդաբերության ընթացքում վտանգի տակ է եղել

22:11   6 նոյեմբերի, 2021

Graziamagazine-ը ներկայացրել է հայտնի կանանց ցանկը, որոնք երկրպագուներին անկեղծորեն պատմել են հղիության եւ ծննդաբերության հակառակ կողմից մասին, որը հաճախ կադրից դուրս է մնում։

Քիմ Քարդաշյան

Քիմ Քարդաշյանի երկրորդ հղիությունը բարդություններով էր ընթանում, որոնց մասին նա որոշել է պատմել իր հետեւորդներին։ Աստղի ծննդաբերությունը բարդ է եղել։ «Երեխայի լույս աշխարհ գալուց հետո ընկերքը պետք է դուրս գա, սակայն իմը դուրս չէր եկել։ Դա հանգեցնում է լուրջ արյունահոսության եւ հաճախ է կնոջ մահվան հանգեցնում»,- անկեղծացել է Քիմը։ Բժիշկները Քիմին արգելել են հղիանալ, այդ պատճառով կրտսեր երեխաների լույս աշխարհ գալու համար նա ստիպված է եղել դիմել փոխնակ մոր օգնությանը։

Իդա Գալիչ

Հայտնի բլոգերի առաջնեկը լույս աշխարհ է եկել 2020թ․-ին։ Որդու ծնունդը, որին տվել են Լեոն անունը, նրա համար բարդ է եղել, անկախ նրանից, որ ամբողջ գործընթացի ընթացքում նրան աջակցել է նախկին ամուսինը՝ Ալան Բասիեւը։ «Ես շրջվում եմ ամուսնուս կողմը, հարցնում․ «Ինձ մոտ արյունահեսությո՞ւն է»։ Նա ասում է՝ «ոչ»։ Իսկ նա գունատ է։ Նա այնպիսի ապրումներ ուներ։ Ես արթնացա, նա բռնել էր ձեռքս ու ասում էր․ «Ես ցանկանում եմ քեզանից էլի երեխաներ ունենալ, բայց չեմ ցանկանում, որ դու այդքան տանջվես»»,- պատմել է աստղը։

Մրայա Քերի

Հայտնի երգչուհին որոշել է մայր դառնալ միայն 40 տարեկանից հետո։ 2011թ․-ին լույս աշխարհ են եկել նրա երկվորյակները՝ Մորոկանան եւ Մոնրոն․երգչուհին դիմել էր արտամարմնային բեղմնավորմանը։ Աստղի հղիությունը շատ բարդ էր ընթանում, բարդ է եղել նաեւ ծննդաբերությունը։ «Բժիշկները հեստացիոն դիաբետ էին ախտորոշել, զարկերակային բարձր ճնշում, որը սպառնալիք էր ստեղծել թե իմ, թե երեխաների կյանքի համար»,- նշել է Քերին։ Բարդ փորձից հետո աստղը որոշել է այլեւս երեխաների լույս աշխարհ չբերել։  

Օքսանա Սամոյլովա

«Ծնվեց Դավիդիկը, նրան մեկ րոպեով դրեցին կրծքիս եւ ինչ-որ տեղ տարան։ Ես այդ ժամանակ դժվարությամբ էի ըմբռնում եւ չհասկացա, թե ինչ տեղի ունեցավ։ Երբ արթնացա, նրան չբերեցին, ասացին, որ նա գտնվում է իմտենսիվ թերապիայի բաժանմունքում»,- հայտնել է ռեփեր Ջիգանի կինը։ Պարզվել է՝ աստղի ծննդաբերությունը վաղաժամ է եղել, այդ պատճառով ընկերքի շերտազատում է տեղի ունեցել։ Բարեբախտաբար, ամերիկացի բժիշկները կարողացել են օգնել մորն ու երեխային՝ Օքսանային չորրորդ անգամ կեսարյան հատում կատարելով։

Մադոննա

2000թ․-ին Մոդոննան երկրորդ անգամ մայր է դարձել։ Լույս աշխարհ է եկել նրա որդին՝ Ռոկոն, որի հայրը ռեժիսոր Գայ Ռիչին է։ Երգչուհու հղիությունը հիանալի է անցել, սակայն ծննդաբերությունը վաղաժամ է սկսվել․ բժիշկները հայտնել են, որ ընկերքի շերտազատում եւ արյունահոսություն են սկսվել։ Աստղին անմիջապես հիվանդանոց են տեղափոխել, ուր կեսարյան հատում է կատարվել։ Քանի որ երեխան ժամանակից շուտ էր լույս աշխարհ եկել, եւս մեկ շաբաթ անց է կացրել հիվանդանոցում։ Բժիշկների անհանգստությունները չեն հաստատվել, եւ աստղին երեխայի հետ դուրս են գրել հոսպիտալից։

 Լուսանկարները՝ Instagram, Getty Images



© NEWS.am STYLE