Սկանդալից հետո․ Բելլա Հադիդը հրապարակավ դիմել է Զեյն Մալիկին

10:48   31 հոկտեմբերի, 2021

Հադիդ քույրերի ընտանիքում դաժան դրամա է տեղի ունեցել։ Նախօրեին հայտնի է դարձել, որ Ջիջին եւ Զեյն Մալիկը բաժանվել են դստեր ծնվելուց մեկ տարի անց։ Պատճառն այն է, որ նախկին սիրեցյալը ձեռք է բարձրացրել մոդելի մոր՝ Իոլանդա Հադիդի վրա։ Մալիկի դեմ արդեն քրեական գործ է հարուցվել։ Եվ այդ մասին որոշել է արտահայտվել Ջիջիի կրտսեր քույրը՝ Բելլան։

«Ես ոչինչ չեմ կարող անել քեզ համար, բացի ինձ վրա աշխատելուց։ Դուք ոչինչ չեք կարող անել ինձ համար, բացի ինքներդ ձեզ վրա աշխատելուց», - ասված է մեջբերման մեջ, որը Բելլան կիսվել է իր Instagram-ում: Ավելի վաղ մոդելը կրտսեր եղբոր՝ Անվարի հետ միասին դադարել են սոցիալական հարթակում Զեյնին հետեւել։

Հիշեցնենք, որ Իոլանդա Հադիդի մեղադրանքներից հետո Մալիկի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։ Սկզբում երգիչն ամեն ինչ հերքում էր, սակայն ավելի ուշ ընդունել էր իր մեղքը։ Այժմ նա չի կարող մոտենալ Իոլանդային։ Բացի այդ, նա պետք է անցնի զայրույթի կառավարման դասընթաց եւ ընտանեկան բռնության կանխարգելման ծրագիր: Արտիստին արդեն տուգանել են եւ նշանակել մեկ տարվա փորձաշրջան։ Դա նշանակում է, որ եթե նման բան կրկնվի, ապա երգիչը բոլորովին այլ պատիժ կկրի։

Աղբյուրը՝ PeopleTalk

Լուսանկարները՝ GettyImages



© NEWS.am STYLE