Երգիչ Ջոն Բոն Ջովին վարակվել է կորոնավիրուսով

11:24   31 հոկտեմբերի, 2021

Ամերիկացի երգիչ Ջոն Բոն Ջովին վարակվել է կորոնավիրուսով, ինչի պատճառով ստիպված է եղել չեղարկել Bon Jovi խմբի կազմում իր ելույթը։ Այն պետք է տեղի ունենար Ֆլորիդա նահանգի Մայամի Բիչ քաղաքում։ Այս մասին հայտնում է WSVN հեռուստաալիքի կայքը։

Հրապարակման մեջ նշվում է, որ համերգից առաջ հայտարարվել է, որ 59-ամյա երաժիշտը կորոնավիրուսի թեստի դրական պատասխան է ստացել եւ ելույթ չի ունենա, թեեւ «իրեն լավ է զգում»: Bon Jovi խմբի մյուս մասնակիցների թեստերը բացասական են եղել, ճշտում է հեռուստաալիքը:

Variety պարբերականին տված հարցազրույցում Բոն Ջովիի ներկայացուցիչը հաստատել է երաժշտի դրական թեստը եւ ընդգծել, որ նա «ամբողջովին պատվաստված էր»:

Աղբյուրը՝ Gazeta.ru

Լուսանկարը՝ GettyImages



© NEWS.am STYLE